Աշխարհ

09.06.2015 11:46


ՖԻՖԱ–ի և Բլաթթերի մասին հոլիվուդյան ֆիլմը 2 օրվա ընթացքում 607 դոլար է հավաքել

ՖԻՖԱ–ի և Բլաթթերի մասին հոլիվուդյան ֆիլմը 2 օրվա ընթացքում  607 դոլար է հավաքել

ՖԻՖԱ–ի և նրա նախկին ղեկավար Յոզեֆ Բլաթթերի մասին «Երազանքի լիգան» ֆիլմը ամերիկյան կինովարձույթում երկու օրվա ընթացքում ընդամենը 607 դոլար է հավաքել։

Ժապավենը ցուցադրվել է 10 կինոթատրոնում։ Լոս Անջելեսում ֆիլմի պրեմիերային երկու հոգի է ներկա եղել, իսկ Ֆինիքսի կինոթատրոնն ընդամենը մեկ տոմս է վաճառել։

«Գազետա»–ի փոխանցմամբ՝ ֆիլմի բյուջեն 24 մլն եվրո է եղել, որից 22 մլն դոլարը նկարահանումների համար տվել է ինքը ՖԻՖԱ–ն։

Յոզեֆ Բլաթթերի դերը մարմնավորել է Թիմ Րոթը։ Ֆիլմում նկարահանվել է նաև Ժերար Դեպարդիեն, որը խաղացել է կազմակերպության երրորդ նախագահի՝ Ժյուլ Ռիմեի դերը։

ԱՄՆ–ում կինոժապավենի պրեմիերան կայացել է կոռուպցիոն սկանդալի պատճառով Յոզեֆ Բլաթթերի հրաժարականից մի քանի օր հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը