2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:
Բանակցություններին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Քարտուղարության, Միացյալ շտաբի ներկայացուցիչները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով: Երկու աշխատանքային օրվա ընթացքում կողմերը վերջնական կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը, ինչպես նաև կանցկացնեն «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի տեղազննումը:
ՀՀ–ում կանցկացվի ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը
Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:
Երկու աշխատանքային օրվա ընթացքում կողմերը վերջնական կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը, ինչպես նաև կանցկացնեն «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի տեղազննումը: