Չիվա գյուղի մոտակայքում բախվել են «Օպել»–ը և «ՎԱԶ-2106»–ը
Հունիսի 8-ին, ժամը 18.07-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 102-րդ կմ-ում` Չիվա գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 MV 594 և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 153 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1965 թ. ծնված Գ. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: