Աշխարհ

08.06.2015 18:10


ԵԱՀԿ. «Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում մի շարք խախտումներ են եղել»

ԵԱՀԿ. «Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում մի շարք խախտումներ են եղել»

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Դիտորդական առաքելության ղեկավար Թինի Կոքսն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթացել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, բայց և՝ մի շարք խախտումներով։

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ որպես դրական երևույթ և Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի ցուցիչ նա մատնանշել է ընտրողների մասնակցության բարձր մակարդակը։

«Նաև արձանագրել ենք կանանց ակտիվ ներգրավվածությունը թե՛ ընտրողների, թե՛ պատգամավորների թեկնածուների մեջ»,-ասել է Կոքսը:

Իսկ որպես բացասական երևույթ նա շնել է նախընտրական քարոզչության ժամանակ տեղ գտած «բռնության ակնհայտ դեպքերը, ընդ որում՝ մեկ կուսակցության նկատմամբ»:

«Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ի պաշտոնե պետք է չեզոքություն պահպաներ, ակտիվ մասնակցում էր նախընտրական քարոզարշավին, աջակցում իր կուսակցությանը՝ քննադատելով ընդդիմությանը: Իհարկե, նա իր ժողովրդին դիմելու իրավունք ունի, սակայն չպետք է չարաշահի այդ իրավունքը՝ հատկապես ընտրությունների նախաշեմին»,-հայտարարել է Կոքսը։

Նա հավելել է, որ թուրքական իշխանությունները ճնշում են գործադրել մամուլի վրա, ինչը մտահոգիչ է.

«Նաև, 10%-ի շեմը սահմանափակում է քաղաքական բազմակարծությունը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը