Աշխարհ

08.06.2015 17:29


Պուտինն ու Ալիևը կքննարկեն ԼՂ հարցը

Պուտինն ու Ալիևը կքննարկեն ԼՂ հարցը

Ինչպես հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթվա երկրորդ կեսին այցելելու է Բաքու։ Այս մասին տեղեկացրել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտնել է, որ այդ այցի շրջանակներում տեղի է ունենալու Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նրանք քննարկելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ուշակովը հավելել է՝ որևէ փաստաթղթի ստորագրում դեռևս ծրագրված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը