Աշխարհ

08.06.2015 16:15


ՌԴ–ն հույս ունի, որ ԵՏՄ-ն աշնանը դիտորդի կարգավիճակ կստանա ՄԱԿ-ի ԳԱ–ում

ՌԴ–ն հույս ունի, որ ԵՏՄ-ն աշնանը դիտորդի կարգավիճակ կստանա ՄԱԿ-ի ԳԱ–ում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի՝ ԵՏՄ-ն սեպտեմբերին դիտորդի կարգավիճակ կստանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նիստում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

«Մեր գործընկերների հետ համակարգում ենք նման բանաձևի նախագծի կյանքի կոչման աշխատանքները ՄԱԿ-ում»,-ասել է նա։

ՄԱԿ-ի ԳԱ–ում դիտորդի կարգավիճակ ունեն ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն, Արաբական պետությունների լիգան, ԵՄ-ն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը