Աշխարհ

09.06.2015 02:22


Մարոկկացիները դատական հայց են ներկայացրել Ջենիֆեր Լոպեսի դեմ (տեսանյութ)

Մարոկկացիները դատական հայց են ներկայացրել Ջենիֆեր Լոպեսի դեմ (տեսանյութ)

Մարոկկոյում մայիսի 29-ին կայացած համերգից հետո, որը հեռարձակվել է նաև ազգային հեռուստատեսությամբ, աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և նրա փրոմոութերին դատի են տվել: Այդ մասին հայտնում է «The Daily Mail»-ը:

Աղբյուրը նշում է, որ դատական հայցի պատճառը երգչուհու չափից անկեղծ հանդերձանքն է:

Դատական հայցը ներկայացրած ակտիվիստները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսի բոդին, բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները և փայլուն զուգագուլպաները վիրավորում են կնոջ արժանապատվությունը, և խախտում հասարակական կարգը: Եվ չնայած այն հանգամանքին, որ երկրի իշխանությունները ներգրավված չեն դատական գործընթացում, Մարոկկոյի կապի նախարար Մուսթաֆա Հալիֆը «Թվիթթեր» միկրոբլոգի իր պաշտոնական էջում քննադատել է երգչուհուն՝ հայտարարելով, որ խախտվել է հեռարձակման մասին օրենքը:

Նշվում է, որ եթե երգչուհուն և նրա փրոմոութերին մեղավոր ճանաչեն, նրանց սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը