ԱՄՆ–ի միջուկային զենքը կարող է հայտնվել բրիտանական կղզիներում (տեսանյութ)
Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների սրման համապատկերին չի բացառվում, որ Մեծ Բրիտանիան իր տարածքում կրկին ԱՄՆ-ի միջուկային հրթիռներ տեղադրի։ «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը:
«Մենք պետք է հստակ ազդանշաններ ուղարկենք Ռուսաստանին այն մասին, որ թույլ չենք տա հատել մեր կարմիր գիծը», - հայտարարել է Համմոնդը՝ նշելով, որ նման ազդանշաններն արվելու են՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի, այդ թվում նաև՝ Կալինինգրադում հրթիռների տեղակայման:
Համմոնդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հրթիռների տեղադրման հնարավորությունը դեռևս ենթադրական բնույթ է կրում, քանի որ, ըստ արտգործնախարարի, Արևմուտքը, այնուամենայնիվ, չի ցանկանում «ավելորդ սադրանքների» դիմել, և Ուկրաինայում շարունակվող կոնֆլիկտի պայմաններում սպառազինությունների մրցավազքի նոր փուլ սկսել:
Հիշեցնենք, որ ավել վաղ Ռուսաստանի ցամաքային զորքերի հռթիրային և հրետանային զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Միխայիլ Մաթվեևսկին հայտարարել էր, որ Կալինինգրադյան շրջանում տեղակայված հրթիռային բրիգադը, ինչպես նաև մնացած բոլոր հրթիռային բրիգադները վերազինվելու են «Искандер-М» մարտավարական համակարգով:

7or.am