Աշխարհ

08.06.2015 15:22


ԵՄ արձագանքը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

ԵՄ արձագանքը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Եվրամիությունը կարծում է, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները հնարավորությունների նոր դուռ կբացեն ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։ Ինչպես հայտնում է «Radikal»-ը, այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԵՄ-ն բարձր է գնահատում խորհրդարանական ընտրություններում գրանցված 86% մասնակցությունը։ ԵՄ–ն սա համարում է Թուրքիայի ժողովրդավարացման ակնհայտ ցուցիչ։

Նաև կարևորվում է խորհրդարանում հիմնական կուսակցությունների ներկայացվածությունը։

Հավելենք, որ քեմալական «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության խոսնակ Հալուք Քոչը նույնպես բացառել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հավանականությունը: Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև քրդամետ «Ազգային–դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը։ Նա նշել է, որ այսօր ազգին մատաղ անողները վաղն ազգի համար մատաղ կդառնան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը