Լրահոս

08.06.2015 16:05


Ուղևորը դանակով վախեցրել է տաքսու վարորդին և գողացել նրա մատանին

Ուղևորը դանակով վախեցրել է տաքսու վարորդին և գողացել նրա մատանին

Հունիսի 7-ին՝ ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Վաղարշակ Մ.-ն և հայտնել, որ ինքը տաքսու վարորդ է, Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ է տեղափոխել մի ուղևորի, որը դանակով վախեցրել և գողացել է իր մատանին:
Պարզվել է, որ ժամը 16.30-ին ոմն Կարեն նստել է Վաղարշակ Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան և Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել նրա ոսկյա մատանին` պատճառվելով 150.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1974 թ. ծնված, նախկինում դատված Հայկ Գ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 21.00-ին, նշված բակից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը և հանցագործության գործիք դանակն առգրավված են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը