Էդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով»
ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց է ուղղել՝ կապված 2009թ. բյուջեում նշված «արցախյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծում» արտահայտության հետ. «Ի՞նչ հանգուցալուծման մասին է խոսքը, հանգուցալուծում լինելո՞ւ է, և եթե այո, ապա ինչպիսի»։
-Մեր գլխավոր խնդիրներից մեկը, եթե չասենք՝ ամենագլխավորը, Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումն է։ Այնպես չէ, որ նախագահի ուղերձում ասված է, որ այն գլխավոր ուղղություններից մեկն է. դա նշանակում է, որ այս տարի անպայման լուծվելու է այն։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ղարաբաղի հարցի շուրջ մեր մոտեցումը եղել և մնում է նույնը. այն, որ մենք Ղարաբաղի հարցով այլընտրանք չենք տեսնում, գտնում ենք, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Մեր մոտեցումներին համահունչ է նաև միջազգային հանրության մոտեցումը,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

7or.am