Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Ռոման Ի.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է գլուխը տանիքի երկաթին հարվածելու հետևանքով: Պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշալույս գյուղում, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Արարատ Մ.-ն փայտով հարվածել է նրա գլխին: Հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, Արարատ Մ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, հայտնելով նաև, որ վիճաբանության ժամանակ Ռոման Ի.-ն ոտքով և ձեռքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Կատարվում է հետաքննություն:
Երեկոյան վիճաբանություն Արշալույսում
Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Ռոման Ի.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է գլուխը տանիքի երկաթին հարվածելու հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշալույս գյուղում, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Արարատ Մ.-ն փայտով հարվածել է նրա գլխին:
Հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, Արարատ Մ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, հայտնելով նաև, որ վիճաբանության ժամանակ Ռոման Ի.-ն ոտքով և ձեռքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն: