Լրահոս

08.06.2015 14:07


Ադրբեջանում շարունակվում է Արսեն Բաղդասարյանի դատավարությունը

Ադրբեջանում շարունակվում է Արսեն Բաղդասարյանի դատավարությունը

Ադրբեջանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ դատ կոչվող ներկայացումը։ Այս մասին հայտնում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը՝ նշելով, որ «ԱՊԱ»-ի փոխանցմամբ՝ Գյանջայի վերաքննիչ դատարանում կայացել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը բեկանելու հարցով Արսեն Բաղդասարյանի բողոքի նախնական լսումները։ Դատական նիստում, որն ընթացել է դատավոր Թեյուբ Մուխթարովի նախագահությամբ, որոշվել է դատական լսումները նշանակել հունիսի 15-ին։

Հիշեցնենք, որ Գյանջայի դատարանի վճռով Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը