Աշխարհ

08.06.2015 14:03


Ադրբեջանում գլխատել են Սարայի գյուղապետին և սպանել նրա ամուսնուն

Ադրբեջանում գլխատել են Սարայի գյուղապետին և սպանել նրա ամուսնուն

Այսօր գիշեր Ադրբեջանում սպանել են Սարայի գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովային և նրա ամուսնուն՝ Վաֆադարին։ Այսօր Աբիլհասանովայի ծննդյան տարեդարձն էր. գյուղապետը կդառնար 39 տարեկան։

Ինչպես հայտնում է «Յենի Մուսաֆաթ» թերթը, ամուսինները սպանվել են իրենց սեփական տանը։ Աբիլհասանովային հանցագործը գլխատել է։ Դրանից հետո, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է տունը։

Օպերատիվ–հետախուզական աշխատանքների արդյունքում կասկածյալը ձերբակալվել է։ Նա Սարայի բնակիչ, 1980 թ. ծնված Ֆեդայի Գյուլօղլան օղլու Հուսեյնովն է։

«vesti.az»–ն էլ հաղորդում է, որ հանցագործության պահին տանն են եղել նաև ամուսինների 2 երեխաները և Վաֆադարի ծնողները։

Ավելին՝ նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել հենց երեխաների աչքի առաջ։ Մարդասպանը նախ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաֆադարին, ապա կտրել նրա կնոջ կոկորդը։

Հայտնի է, որ Հուսեյնովն աշխատել է որպես առևտրական միջնորդ՝ մակլեր։ Ամենատարածված վարկածն այն է, որ սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրությունից դրդված, քանի որ հանցագործը տնից որևէ բան չի վերցրել։

Ենթադրվում է, որ սպանության մոտիվը փողն է եղել, որն ամուսինները պարտք են մնացած եղել մակլերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը