Էրդողանի կուսակցության պարտությունից հետո լիրան արժեզրկվել է
Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում կորցրել է իր մեծամասնությունը, ազգային արժույթը՝ լիրան, ռեկորդային մինիմումի է հասել՝ գրանցելով 5% անկում և հասնելով 2,799–ի մեկ դոլարի դիմաց: Այդ մասին հայտնում է ռուսական «Вести»-ն:
«Վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ խորհրդարանական մեծամասնությունից զրկվելը կարելի է համարել վերջին տարիներին զարգացող շուկաներում տեղ գտած ամենադրամատիկ իրադարձություններից մեկը», - իր մեկնաբանությունում հայտարարել է «Spiro Sovereign Strategy» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Նիկոլաս Սփիրոն:

7or.am