Լրահոս

08.06.2015 11:13


Թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium»

Թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium»

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում։ Այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան:

Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած:

Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է՝ առողջացման միտումով:

Հիվանդներից վերցված կենսաբանական, ինչպես նաև օջախներից վերցված թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium», որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը:

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը