Լրահոս

08.06.2015 18:08


Նուբարաշենի կամրջի մոտ «Գազ 3110»–ը գլորվել է ձորը

Նուբարաշենի կամրջի մոտ «Գազ 3110»–ը գլորվել է ձորը

Հունիսի 8-ին, ժամը 00.55-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի 10LT675 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնվ.1994թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ 60 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևորներ Ա. Կ.-ը (ծնվ.1996թ.) և Մ. Ա.-ը (ծնվ.1996թ.) դուրս են բերվել ձորից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները Ա.Պ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացավել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրակարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

Այս խորագրի վերջին նյութերը