Ավտոմեքենայի՝ Դեբեդ գետն ընկնելու պատճառով զոհվածի դին հայտնաբերվել է
Հունիսի 7-ին՝ ժամը 08.05-ին, ՏԿԱԻՆ–ում 4 հրշեջ-փրկարար վերսկսել են Վ.Ս.-ի որոնողական աշխատանքները:
Ժամը 17.50-ին Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել է Վ.Ս.-ի դին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 21.19-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Վ.Ս.-ի դին:
*** Հունիսի 6-ին՝ ժամը 07.35-ի դրությամբ՝ հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Ժամը 21.15-ին որոնողական աշխատանքերը դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 7-ի առավոտյան:
***
Հունիսի 5-ին՝ ժամը 07.05-ի դրությամբ՝ Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները՝ Դեբետ գետի երկայնքով (մոտ 18 կմ) :
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Ժամը 20.55-ին անբավարար տեսանելիության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ս. թ. հունիսի 6-ի առավոտյան:
*** Հունիսի 4-ին՝ ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Դեբեդ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գետից ինքնուրույն դուրս է եկել 1994 թ. ծնված Վ. Ս.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից և տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 1975 թ. ծնված Ա. Ս.-ն, և պապը` 1950 թ. ծնված Վ. Ս.-ն:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:
Հրշեջ-փրկարարները սկսել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 00.57-ին անբավարար տեսանելիության պատճառով դադարեցվել են, և կվերսկսվեն ս. թ. հունիսի 5-ի առավոտյան:
Ավտոմեքենայի՝ Դեբեդ գետն ընկնելու պատճառով զոհվածի դին հայտնաբերվել է
Հունիսի 7-ին՝ ժամը 08.05-ին, ՏԿԱԻՆ–ում 4 հրշեջ-փրկարար վերսկսել են Վ.Ս.-ի որոնողական աշխատանքները:
Ժամը 17.50-ին Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել է Վ.Ս.-ի դին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 21.19-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Վ.Ս.-ի դին:
***
Հունիսի 6-ին՝ ժամը 07.35-ի դրությամբ՝ հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Ժամը 21.15-ին որոնողական աշխատանքերը դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 7-ի առավոտյան:
***
Հունիսի 5-ին՝ ժամը 07.05-ի դրությամբ՝ Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները՝ Դեբետ գետի երկայնքով (մոտ 18 կմ) :
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Ժամը 20.55-ին անբավարար տեսանելիության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ս. թ. հունիսի 6-ի առավոտյան:
***
Հունիսի 4-ին՝ ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: