Լրահոս

08.06.2015 20:49


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 8-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 8-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից` 36-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը: Բացահայտվել է գողության` 18, յուրացման 1 և շորթման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 10, կողոպուտի 1 և խարդախության 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 57-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը