Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց. արտառոց դեպք քննչական փորձարարության ընթացքում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի: Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և մեկ այլ տարա՝ 200 մլ բաց դեղնավուն նոսրացված լուծույթով: Նա հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման և փախուստի դիմած Ղարիբին հյուրասիրելու համար: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ղարիբը 1975 թ. ծնված Ղարիբ Մ.-ն է: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց. արտառոց դեպք քննչական փորձարարության ընթացքում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:
Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին:
Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և մեկ այլ տարա՝ 200 մլ բաց դեղնավուն նոսրացված լուծույթով: Նա հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման և փախուստի դիմած Ղարիբին հյուրասիրելու համար:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ղարիբը 1975 թ. ծնված Ղարիբ Մ.-ն է:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: