Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է առաջիկա շաբաթներին Իրաք ուղարկվելիք հրահանգիչների թվի մեծացման մասին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարին օժանդակելու նպատակով։
«Ներկայումս մենք Իրաքում ավիահարվածներ հասցնող և սիրիական ընդդիմությանն աջակցող երկրորդ երկիրն ենք»,–«Reuters»–ի փոխանցմամբ՝ ասել է Քեմերոնը։
Նրա խոսքերով՝ 125 բրիտանացի հրահանգիչ կուղարկվի Իրաք այդ երկրի վարչապետ ալ–Աբադիի խնդրանքով։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ԻՊ դեմ պայքարելու համար Իրաք 60 բրիտանացի փորձագետ կուղարկվի։
Իրաք 125 բրիտանացի հրահանգիչ կուղարկվի

7or.am