Աշխարհ

08.06.2015 10:00


Քիշնևում հակակառավարական ցույցի է ելել ավելի քան 10 հազ մարդ

Քիշնևում հակակառավարական ցույցի է ելել ավելի քան 10 հազ մարդ

Ավելի քան 10 հազ մարդ է դուրս եկել Քիշնևի փողոցներ «Արժանապատվություն և արդարացիություն» քաղաքացիական պլատֆորմի կազմակերպած ակցիայի ժամանակ՝ պահանջելով գործող կոալիցիայի հրաժարականը։

Ցույցից հետո հրապարակված հայտարարությունում նշվում է իշխող եվրոպամետ կոալիցիայի քաղաքական կամքի բացակայության մասին, որի հետևանքով երկիրը կորցրել է իր վստահությունը միջազգային գործընկերների մոտ։

Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ցույցը խաղաղ է անցել, սակայն երբեմն իրավապահները ստիպված են եղել առանձնացնել իրարից ցուցարարներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը