Աշխարհ

07.06.2015 22:55


Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է սառը պատերազմին վերադառնալու հարցում

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է սառը պատերազմին վերադառնալու հարցում

ԱՄՆ–ը և «Մեծ յոթնյակը» չեն ցանկանում սառը պատերազմի վերադարձը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղեկցում է Գերմանիայում ընթացող G7–ի գագաթաժողովում։

Ինչպես հաղորդում է «ТАСС»–ը, Էռնեստն ընդգծել է, որ «Մեծ յոթնյակը» ձգտում է ժողովրդավարական արժեքների տարածմանն աշխարհում, իսկ Ռուսաստանը փորձում է կրկին հրահրել սառը պատերազմի մտածելակերպը։

«ԱՄՆ–ը պատրաստվում է գագաթաժողովում քննարկել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների երկարաձգման հարցը»,–ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը՝ հավելելով, որ Ուկրաինայում իրավիճակի քննարկումը խլել է Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման կեսից ավելին։

Իր հերթին, Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները կհանվեն միայն այն դեպքում, եթե դրանց պատճառների վերացման նախանշանները լինեն։

Միաժամանակ, Մերկելն ընդգծել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունը միջազգային այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, Սիրիայի քիմիական զենքը կամ Իրանի միջուկային ծրագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը