Կալիֆորնիայի իշխանությունները մեծարեցին Արցախի Հանրապետությունն ու նրա Նախագահին
Մի քանի օր առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երրորդ այցը Լոս Անջելես: Ի տարբերություն նախորդ երկու այցերի, անցյալ շաբաթ նա' որպես պետության ղեկավար ընդունելության արժանացավ հայտնի քաղաքական գործիչների կողմից, չնայած այն հանգամանքին, որ Արցախը պաշտոնապես ճանաչված չէ միջազգային հանրության կողմից:
Նախագահ Սահակյանը տասն օր շարունակ գտնվում էր Կալիֆորնիայում' «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի կապակցությամբ, որի ժամանակ 20 մլն դոլարից ավելի գումար հավաքվեց' ի նպաստ Արցախի գյուղերի:
Բացի տեղի հայկական համայնք այցելելն ու բարերարների հետ հանդիպելը, նախագահ Սահակյանն առաջին անգամ ջերմորեն ընդունվեց Լոս Անջելեսի և Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդների կողմից: Նրան խնդրեցին ելույթ ունենալ Orange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջ: Նախագահը մասնակցեց նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի կողմից իր պատվին տրված պաշտոնական ճաշին:
Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունեց Արցախի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը և նրան հանձնեց հռչակագիր ու քաղաքային խորհրդի որոշում' կարևորելով նրա հանձնառությունն Արցախի Հանրապետության անկախության գործում: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը ջերմորեն ողջունեց Նախագահին. «Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է ընդունել նախագահ Սահակյանին' ազատության, արդարության ու անկախության իսկական պաշտպանին: Նա մարտիկ է, ով մարտնչել և սեփական արյամբ է վճարել իր հայրենիքի ու հայրենակիցների ազատության ու անկախության համար»: Լոս Անջելեսում'Միացյալ Նահանգների երկրորդ խոշոր քաղաքում, Նախագահին պաշտոնապես ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին: Նախագահ Սահակյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին' նման բարձր ընդունելության համար և նրանց հրավիրեց Արցախի Հանրապետություն: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Խորհրդի մի քանի անդամներ: Քաղաքային խորհրդի պալատում, այս հատուկ արարողության ժամանակ չափազանց հուզիչ էր Արցախի Հանրապետության դրոշն առաջին անգամ տեսնել Միացյալ Նահանգների դրոշի կողքին:
Նույն օրը երեկոյան նախագահ Սահակյանը ելույթ ունեցավ Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդում' իր պատվին Նյուպորտ Բիչի Pacific Club-ում կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: Այս աննախադեպ արարողությունը տեղի ունեցավ առանց որևէ խոչընդոտի, չնայած այն չեղյալ հայտարարելու' Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի, Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցի և մի քանի ադրբեջանցի և թուրք ցուցարարների պահանջների:
Արցախի նախագահի հաջորդ մեծարումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին' քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի և Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի կողմից: Քաղաքապետը ողջունեց Նախագահին և նրան հռչակագիր հանձնեց: Պատասխան խոսքում նախագահ Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց քույր քաղաքներ Մոնտեբելոյի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկամության համար: Այդ երեկո Արցախի նախագահը մասնակցեց իր պատվին Հայկական կենտրոնում Մոտեբելոյի համայնքի կազմակերպած երեկույթին:
Հաջորդ օրը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան Getty House-ում Արցախի Հանրապետության նախագահի պատվին պաշտոնական ճաշ տվեց. հատուկ մեծարում պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի դեպքում: Մինչ պաշտոնական ճաշը, քաղաքապետը առանձին հանդիպում ունեցավ նախագահ Սահակյանի հետ, որտեղ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները Արցախի Հանրապետության և Լոս Անջելեսի' Երևանի քույր քաղաքի միջև: Նախագահն իր երախտագիտության խոսքում Լոս Անջելեսի քաղաքապետին հրավիրեց Արցախ: Ճաշին մասնակցում էին Նախագահի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին և հայ համայնքի ղեկավարները:
Նոյեմբերի 25-ին քաղաքապետ Վիլարայգոսան, սիրալիր ժեստ անելով հանդես եկավ «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի ուղիղ եթերում' ողջ աշխարհի հեռուստադիտողներին կոչ անելով առատաձեռն նվիրատվությունկատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի' Արցախի 200 գյուղերը խմելու և ոռոգման ջրով ապահովելու մարդասիրական ծրագրին:
Արցախի նախագահը նոյեմբերի 24-ին հանդիպեց երիտասարդ պրոֆեսիոնալների խմբի հետ, որոնք պարտավորվել են սատարել հատուկ գրասենյակի բացմանը, որն Արցախը կներկայացնի Լոս Անջելեսում: Նախագահը բարձր գնահատեց խմբի նախաձեռնությունը, նշելով, որ շուտով այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Ընդհանուր առմամբ, Արցախի նախագահի այցը Կալիֆորնիա ջախջախիչհաջողություն ունեցավ' ոչ միայն Արցախի մարդասիրական կարիքների համար զգալի գումար հավաքելով, այլև Լոս Անջելես և Մոնտեբելո քաղաքների, ինչպես նաև Օrange Countyշրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի հետ արժեքավոր քաղաքական կապեր հաստատելու տեսանկյունից, դրանով իսկ ամրապնդելով միջազգային հանրության կողմից Արցախի' որպես անկախ պետություն ճանաչելու հեռանկարները:
Մինչ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում ուժեղ լոբբիստների վրա' Արցախի դեմ քարոզչություն իրականացնելու համար, Արցախի Հանրապետության նախագահն Ամերիկայի հայկական համայնքի օգնությամբ կարողացավ արդյունավետ կերպով հակազդել ադրբեջանական քարոզարշավին, առանց մեկ դոլար ծախսելու:
Կալիֆորնիայի իշխանությունները մեծարեցին Արցախի Հանրապետությունն ու նրա Նախագահին
Մի քանի օր առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երրորդ այցը Լոս Անջելես: Ի տարբերություն նախորդ երկու այցերի, անցյալ շաբաթ նա' որպես պետության ղեկավար ընդունելության արժանացավ հայտնի քաղաքական գործիչների կողմից, չնայած այն հանգամանքին, որ Արցախը պաշտոնապես ճանաչված չէ միջազգային հանրության կողմից:
Նախագահ Սահակյանը տասն օր շարունակ գտնվում էր Կալիֆորնիայում' «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի կապակցությամբ, որի ժամանակ 20 մլն դոլարից ավելի գումար հավաքվեց' ի նպաստ Արցախի գյուղերի:
Բացի տեղի հայկական համայնք այցելելն ու բարերարների հետ հանդիպելը, նախագահ Սահակյանն առաջին անգամ ջերմորեն ընդունվեց Լոս Անջելեսի և Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդների կողմից: Նրան խնդրեցին ելույթ ունենալ Orange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջ: Նախագահը մասնակցեց նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի կողմից իր պատվին տրված պաշտոնական ճաշին:
Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունեց Արցախի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը և նրան հանձնեց հռչակագիր ու քաղաքային խորհրդի որոշում' կարևորելով նրա հանձնառությունն Արցախի Հանրապետության անկախության գործում: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը ջերմորեն ողջունեց Նախագահին. «Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է ընդունել նախագահ Սահակյանին' ազատության, արդարության ու անկախության իսկական պաշտպանին: Նա մարտիկ է, ով մարտնչել և սեփական արյամբ է վճարել իր հայրենիքի ու հայրենակիցների ազատության ու անկախության համար»: Լոս Անջելեսում'Միացյալ Նահանգների երկրորդ խոշոր քաղաքում, Նախագահին պաշտոնապես ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին: Նախագահ Սահակյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին' նման բարձր ընդունելության համար և նրանց հրավիրեց Արցախի Հանրապետություն: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Խորհրդի մի քանի անդամներ: Քաղաքային խորհրդի պալատում, այս հատուկ արարողության ժամանակ չափազանց հուզիչ էր Արցախի Հանրապետության դրոշն առաջին անգամ տեսնել Միացյալ Նահանգների դրոշի կողքին:
Նույն օրը երեկոյան նախագահ Սահակյանը ելույթ ունեցավ Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդում' իր պատվին Նյուպորտ Բիչի Pacific Club-ում կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: Այս աննախադեպ արարողությունը տեղի ունեցավ առանց որևէ խոչընդոտի, չնայած այն չեղյալ հայտարարելու' Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի, Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցի և մի քանի ադրբեջանցի և թուրք ցուցարարների պահանջների:
Արցախի նախագահի հաջորդ մեծարումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին' քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի և Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի կողմից: Քաղաքապետը ողջունեց Նախագահին և նրան հռչակագիր հանձնեց: Պատասխան խոսքում նախագահ Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց քույր քաղաքներ Մոնտեբելոյի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկամության համար: Այդ երեկո Արցախի նախագահը մասնակցեց իր պատվին Հայկական կենտրոնում Մոտեբելոյի համայնքի կազմակերպած երեկույթին:
Հաջորդ օրը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան Getty House-ում Արցախի Հանրապետության նախագահի պատվին պաշտոնական ճաշ տվեց. հատուկ մեծարում պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի դեպքում: Մինչ պաշտոնական ճաշը, քաղաքապետը առանձին հանդիպում ունեցավ նախագահ Սահակյանի հետ, որտեղ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները Արցախի Հանրապետության և Լոս Անջելեսի' Երևանի քույր քաղաքի միջև: Նախագահն իր երախտագիտության խոսքում Լոս Անջելեսի քաղաքապետին հրավիրեց Արցախ: Ճաշին մասնակցում էին Նախագահի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին և հայ համայնքի ղեկավարները:
Նոյեմբերի 25-ին քաղաքապետ Վիլարայգոսան, սիրալիր ժեստ անելով հանդես եկավ «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի ուղիղ եթերում' ողջ աշխարհի հեռուստադիտողներին կոչ անելով առատաձեռն նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի' Արցախի 200 գյուղերը խմելու և ոռոգման ջրով ապահովելու մարդասիրական ծրագրին:
Արցախի նախագահը նոյեմբերի 24-ին հանդիպեց երիտասարդ պրոֆեսիոնալների խմբի հետ, որոնք պարտավորվել են սատարել հատուկ գրասենյակի բացմանը, որն Արցախը կներկայացնի Լոս Անջելեսում: Նախագահը բարձր գնահատեց խմբի նախաձեռնությունը, նշելով, որ շուտով այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Ընդհանուր առմամբ, Արցախի նախագահի այցը Կալիֆորնիա ջախջախիչ հաջողություն ունեցավ' ոչ միայն Արցախի մարդասիրական կարիքների համար զգալի գումար հավաքելով, այլև Լոս Անջելես և Մոնտեբելո քաղաքների, ինչպես նաև Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի հետ արժեքավոր քաղաքական կապեր հաստատելու տեսանկյունից, դրանով իսկ ամրապնդելով միջազգային հանրության կողմից Արցախի' որպես անկախ պետություն ճանաչելու հեռանկարները:
Մինչ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում ուժեղ լոբբիստների վրա' Արցախի դեմ քարոզչություն իրականացնելու համար, Արցախի Հանրապետության նախագահն Ամերիկայի հայկական համայնքի օգնությամբ կարողացավ արդյունավետ կերպով հակազդել ադրբեջանական քարոզարշավին, առանց մեկ դոլար ծախսելու:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի