Չինական Բեյան գյուղի գյուղատնտեսը կարծում է՝ իր բախտը բերել է. նրա խոզերից մեկը երկգլխանի ձագ է ծնել, որը չորս աչք և երկու դունչ ունի։ Ինչպես գրում է «Mirror»–ը, տղամարդը որոշել է պահել խոզուկին՝ զբոսաշրջիկներին գումարի դիմաց ցույց տալու նպատակով։
Տարօրինակ խոզուկ–մուտանտը հունիսի սկզբին լույս աշխարհ եկած 11 ձագերից մեկն է։ Ծանր գլխի պատճառով նա դժվար է շարժվում, սակայն նշվում է, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։ Գյուղատնտեսն առանձնացրել է նրան, որպեսզի խոզուկն իրեն ավելի հարմարավետ զգա։
Ըստ մասնագետների՝ դա գենետիկական հազվագյուտ անոմալիա է, որը հանդիպում է 100 հազ նորածին խոզուկներից մեկի դեպքում։ Ձագուկը կշռում է 1.5 կգ, իսկ երկարությունը 30 սմ է։
«Սկզբում ես ցնցված էի, բայց այժմ մտածում եմ՝ մուտանտն ինձ հաջողություն կբերի։ Նման կենդանիները Չինաստանում մեծ պահանջարկ ունեն»,–ասել է չինացին։
Մասնագետները զգուշացրել են գյուղատնտեսին՝ նման անոմալիաներով ծնված ձագերը հազվադեպ են մի քանի շաբաթից ավելի ապրում։
Չինաստանում երկգլխանի խոզ է ծնվել (լուսանկարներ)

7or.am