Լրահոս

06.06.2015 14:01


Այսօր նշվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Այսօր նշվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

301 թվականին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է: qahana.am–ը գրում է, որ Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են:

Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Սբ. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սբ. Եկեղեցու առաջին հովվապետ:

Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը:

Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ.Պատարագ:

Այս խորագրի վերջին նյութերը