Աշխարհ

06.06.2015 13:40


Ուկրաինայում գեյ շքերթն ընդհատվել է

Ուկրաինայում գեյ շքերթն ընդհատվել է

Այսօր Կիևում մեկնարկած «Հավասարության քայլերթը» չնախատեսված կերպով ընդհատվել է։ Ինչպես հայտնում է «ТАСС»–ը, սեռական փոքրամասնությունների երթին մասնակցել է ավելի քան 300 մարդ։

Մինչ առավոտ կազմակերպիչները գաղտնի էին պահում միջոցառման անցկացման վայրը՝ զգուշանալով ծայրահեղականների հարձակումներից։ Սակայն «Աջ սեկտոր»–ի անդամներին հաջողվել է ներխուժել երթի անցկացման տարածք։

Անվտանգության նկատառումներից ելնելով էլ՝ որոշում է կայացվել այն չշարունակել։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ անձամբ չի մասնակցելու այդ քայլերթին, բայց և դրան վերաբերվում է՝ ինչպես քրիստոնյա, և ինչպես երկրի եվրոպացի նախագահ։

«Կարծում եմ, որ դրանք միանգամայն համադրելի երևույթներ են։ Ես այդ երթը խոչընդոտելու որևէ հիմք չեմ տեսնում, քանի որ դա Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է»,–ասել էր Պորոշենկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը