Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979 թ. ծնված Վարդան Պ.-ին: Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ: Վարդան Պ.-ին տրվել է դատբժշկի ուղեգիր: Նյութերի նախապատրաստման ընթացքում Հաղարծին գյուղից բաժին է հրավիրվել Վարդան Պ.-ի կինը` 1981 թ. ծնված Անահիտ Բ.-ն: Պարզվել է, որ նույն վիճաբանության ընթացքում Իսրայել Գ.-ն ձեռքով հարվածել է նաև Անահիտ Բ.-ի դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ: Անահիտ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Վիճաբանություն, բռունցքներ, դանակ
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979 թ. ծնված Վարդան Պ.-ին:
Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ:
Վարդան Պ.-ին տրվել է դատբժշկի ուղեգիր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Հաղարծին գյուղից բաժին է հրավիրվել Վարդան Պ.-ի կինը` 1981 թ. ծնված Անահիտ Բ.-ն: Պարզվել է, որ նույն վիճաբանության ընթացքում Իսրայել Գ.-ն ձեռքով հարվածել է նաև Անահիտ Բ.-ի դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ:
Անահիտ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: