Թուրքիայի հյուրանոցների փոխարեն ռուսները կհանգստանան տեղական ամառանոցներում
Ֆինանսական ճգնաժամը ստիպել է ռուսաստանցիներին հրաժարվել արտագնա արձակուրդից և կազմակերպել հանգիստը երկրի ներսում: Այդ մասին «Российская газета»-ին հայտնել է Քաղաքաշինության լիազորությունների կենտրոնի տնօրեն Իրինա Իրբիցկայան:
Ըստ մասնագետի՝ ամառանոց վարձելու ցանկացողների թիվն այս տարի 16-20 տոկոսով ավելի է, քան 2014–ին: Եթե նախկինում Մոսկվայի և տարածաշրջանի բնակիչները ցանկանում էին տուն վարձել Մերձմոսկովյան շրջանում, ապա այժմ վարձակալության թվի աճ է գրանցվել Կրասնոդարի, Բայկալի, Ալթայի և այլ շրջաններում:
Ուշագրավ է, որ ամառանոցային հանգստի հանդեպ հետաքրքրությունն աճել է նաև երիտասարդ, երեխաներ չունեցող զույգերի մոտ: Մասնագետները պնդում են, որ այս տարվա միտումը խնայողությունն է, քանի որ ամառանոցները վարձակալում են ոչ թե ամբողջ սեզոնի համար, այլ ընդամենը մի քանի շաբաթով կամ մեկ ամսով:
Նշվում է նաև, որ չնայած պահանջարկի կտրուկ աճին՝ ամառանոցների դեֆիցիտ չի նկատվում, քանի որ դրանց սեփականատերերը վարձով են տալիս նույնիսկ այն տները, որտեղ հիմնականում իրենք էին ապրում:

7or.am