Աշխարհ

06.06.2015 16:00


«Wal-Mart Stores»–ն ԱՄՆ–ում տարեկան 3 մլրդ դոլար է կորցնում գողության պատճառով

«Wal-Mart Stores»–ն ԱՄՆ–ում տարեկան 3 մլրդ դոլար է կորցնում գողության պատճառով

Աշխարհահռչակ «Wal-Mart Stores» խանութների ցանցի ամերիկյան մասնաճյուղը գողության պատճառով տարեկան մոտ 3 մլրդ դոլար է կորցնում: «Vestifinance»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի «Wal-Mart Stores»-ի գործադիր տնօրեն և նախագահ Գրեգ Ֆորանը:

Ֆորմանը նշել է, որ ԱՄՆ-ում գործող 4 հազ 555 խանութ 2014թ. 300 մլրդ դոլար եկամուտ են ապահովել, իսկ ընկերության ապրանքների գողության և «անհայտ այլ կրճատումների» դեպքերը կազմել են ընդհանուր վաճառքի 1%-ը, և այդ ցուցանիշի կրճատումը «Wal-Mart»-ի առաջնահերթություններից մեկն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը