Նոյեմբերի 9–ից մեկնարկում է աշնանային հերթական զորակոչը, որը ՀՀ–ում 35–րդն է
ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ գնդապետ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նոյեմբերի 9-ից մեկնարկելու է աշնանային հերթական զորակոչը, որը ՀՀ-ում 35-րդն է։
Նրա խոսքերով՝ զորակոչը կազմակերպելու և պատշաճ մակարդակով անցկացնելու համար կառավարության համապատասխան որոշմամբ բոլոր շահագրգիռ նախարարություններն ու պետական կառավարական մարմինները ընդգրկվել են աշխատանքների մեջ։
-Հաստատվել է զարակոչային բժշկական հանձնաժողովների կազմը, հոկտեմբերի 21-ին անցակցվել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին հրավիրվել են մարզպետները, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության ղեկավար կազմը, զորակոչը սպասարկող բոլոր հանձնաժողավների անդամները։ Ամփոփովել են գարնանային զորակոչի արդյունքները, վերլուծվել են թերություններն ու բացթողումները,-ասել է Գագիկ Հարությունյանը։
Նա նաև նշել է, որ ՀՀ զինկոմիսարիատը իրավապահ մարմինների հետ համատեղ կազմակերպում է նախկինում հաշվառումից դուրս մնացած կամ զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հայտանաբերելու որոնողական աշխատանքները։ Գագիկ Հարությունյանը նաև հավելել է, որ զորակոչն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին, և հույս է հայտնել, որ նախապատրաստական աշխատանքները հնարավորություն կտան պատշաճ մակարդակով ավարտելու 35-րդ զորակոչը։

7or.am