Հունիսի 6-ին՝ ժամը 03.11-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավանի գյուղապետարանի մոտակայքում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատարին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դաշտավան գյուղի Մովսես Հերիքյան և Տոնոյան փողոցների խաչմերուկում «Նիսսան» մակնիշի 31TO624 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Ջ. ծնված 1965թ.) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել է գազատար խողովակին, ինչի արդյունքում առաջացել է գազի արտահոսք. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն ավտոմեքենայի քարշակման ընթացքում:
«Ջիպ»–ը բախվել է գազատարին
Հունիսի 6-ին՝ ժամը 03.11-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավանի գյուղապետարանի մոտակայքում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատարին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտավան գյուղի Մովսես Հերիքյան և Տոնոյան փողոցների խաչմերուկում «Նիսսան» մակնիշի 31TO624 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Ջ. ծնված 1965թ.) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել է գազատար խողովակին, ինչի արդյունքում առաջացել է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն ավտոմեքենայի քարշակման ընթացքում: