Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Հունիսի 6-ին՝ ժամը 05.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահարտված հանգամանքներում Աշտարակ- Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի 34MZ034 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Պ. ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Հրշեջ-փրկարարները Ս.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ. որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Հունիսի 6-ին՝ ժամը 05.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահարտված հանգամանքներում Աշտարակ- Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի 34MZ034 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Պ. ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Հրշեջ-փրկարարները Ս.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ. որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: