Տնտեսական

06.06.2015 09:00


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ
Հունիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,984,614 դոլար 476,61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,396,752 ԱՄՆ դոլար 478,22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,400,000 ԱՄՆ դոլար 477,53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,224,516 EUR 524,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,085,321 EUR 529,91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 808,377,922 ռուբլի 8,81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 257,614,219 ՌԴ ռուբլի 9.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը