Լրահոս

05.06.2015 23:30


Բրենդային թանկարժեք կոշիկներ՝ առաջին հարկում ապօրինի գործող արտադրամասում (տեսանյութ)

Բրենդային թանկարժեք կոշիկներ՝ առաջին հարկում ապօրինի գործող արտադրամասում (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 4-ին Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաև նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող, Տիչինայի 57 հասցեում գտնվող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի և կաշվե այլ պարագաների արտադրամասում, արձանագրվել են «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» և այլ արտասահմանյան ապրանքային նշաններով մակնշված թանկարժեք կոշիկներ, թևատակի պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ, կեղծված այլ պարագաներ:
Առևտրի տաղավարում և արտադրամասում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ` 103 զույգ կոշիկ և երեք բաճկոն:
Իրականացված միջոցառումներով պարզվել է, որ Վաղարշակ Մուրադյանը արտադրությունը կազմակերպել է 2013 թվականի օգոստոսից` առանց ապրանքային նշանների իրավատերերի թույլտվության, հաշվապահական հաշվառման փաստաթղթերով չի արտացոլել արտադրական գործունեությունը, արտադրության համար օգտագործվող կաշին, հումքն ու նյութերը ձեռք է բերել առանց համապատասխան փաստաթղթերի և 12 միլիոն 360 հազար դրամի չափով թաքցրել է իրացման իրական ծավալները, որով չարամտորեն խուսափել է հարկային պարտավորություններ կատարելուց:

Այս խորագրի վերջին նյութերը