ԿԸՀ–ն նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում Աբովյան քաղաքային համայնքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը ` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:
ԿԸՀ–ն նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել