Տնտեսական

05.06.2015 14:41


Գեոֆիզիկոս. «Ալյուրը ֆոլաթթվով հարստացնելը կնպաստի քաղցկեղի առաջացմանը»

Գեոֆիզիկոս. «Ալյուրը ֆոլաթթվով հարստացնելը կնպաստի քաղցկեղի առաջացմանը»

Գեոֆիզիկոս Աշոտ Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելը կնպաստի քաղցկեղի առաջացմանը։ Որպես ապացույց՝ նա բերել է քաղցկեղով հիվանդներին հակաֆոլային քիմիա տալու օրինակը։

–Այդպիսով օրգանիզմում իջեցվում է ֆոլաթթվի պարունակությունը։ Իսկ մենք ալյուրն ենք ուզում հարստացնել դրանով,-նշել է գեոֆիզիկոսը:

Նա հավելել է, որ թեև պատկան մարմիններն ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելը պատճառաբանում են ցորենի կորցրած նյութերն ալյուրի մեջ վերականգնելով, բայց դա բացարձակ սուտ է։

–Ցորենի մեջ ֆոլաթթու և երկաթ չկա, որ մի բան էլ դա վերականգնեն,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը