Առեղծվածային մահ. Մայիսյան գյուղի 28-ամյա բնակչին սարերի տակ մեռած են գտել
«Aravot.am»-ի տեղեկություններով՝ գիշերը Մայիսյան գյուղից դեպի Քեթի տանող հատվածում՝ սարերի տակ, հայտնաբերել են Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լեւոն Սերոբյանի դին: Մայիսյան գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ երիտասարդին սպանել են, սակայն, ըստ իրավապահների նախնական վարկածի, նա հանկարծամահ է եղել:
«Aravot.am»-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ երիտասարդին գյուղացիներն են գտել. նա տուն չի վերադարձել, տնեցիներն անհանգստացած սկսել են փնտրել նրան ու հայտնաբերել են դիակը: Դրանից հետո ահազանգել են ոստիկանություն:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։