Աշխարհ

05.06.2015 20:03


Պատանու աչքից 3–սանտիմետրանոց որդ են հանել (տեսանյութ)

Պատանու աչքից 3–սանտիմետրանոց որդ են հանել (տեսանյութ)

Պերուական Լիմա քաղաքի բժիշկները սարսափել են, երբ 17–ամյա պատանու աչքում 3–սանտիմետրանոց որդ են հայտնաբերել։ Բժիշկները չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է որդը հայտնվել նրա մաշկի տակ։

«Mirror»–ի փոխանցմամբ՝ տղան դիմել էր Ազգային մանկական հինանդանոց՝ բողոքելով կոպի այտուցից։ Գլխավոր ակնաբույժ Քարոլինա Մարչելայի խոսքերով՝ արդեն գլխամաշկի տակ խորացած որդը կարող էր վնասել տղայի ուղեղը։

Համացանցում են հայտնվել վիրահատության ցնցող կադրերը։ Որդին հանելու համար բժիշկներն օգտագործել են ռեհան, որով պատել են պատանու դեմքը։ Երբ սոված մակաբույծը դուրս է եկել՝ առնելով ռեհանի հոտը, նրան հանել են աչքից ունելիով։

Բարդ վիրահատությունը տևել է մի քանի ժամ։ Լիմայի բնակիչը չի տուժել և շուտով նորից կարող է նորմալ տեսնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը