ԱՄՆ–ում ներկայացման ժամանակ դանակահարված դերասանը շարունակել է խաղալ իր դերը (լուսանկար)
Անսպասելի միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Արիզոնա նահանգի Թունոս քաղաքի թատրոններից մեկում: Մայիսի 31-ին ընթացող «Գույների լեզուն» ներկայացման ժամանակ 57-ամյա դերասան Քեն Բեյդերը դանակով հարված է ստացել փորին: Այս մասին հայտնում է «NY Daily News»-ը:
Ներկայացման սյուժեի համաձայն՝ Բենդերի գործընկերուհին պետք է անցներ նրա կողքով՝ խոհանոցային դանակը ձեռքին: Սակայն անսպասելիորեն դերասանուհին կտրուկ շարժում է արել, որը նախատեսված չէր բեմադրման ժամանակ: Արդյունքում՝ Բեյդերը 10- սանտիմետրանոց կտրվածք է ստացել, սակայն չի հեռացել բեմից և շարունակել է խաղալ:
Ընդմիջման ժամանակ դերասանի վերքը մշակել են և շտապ օգնություն կանչել: Ականատեսները պատմել են, որ նա գունատ տեսք ուներ, և դողում էր, սակայն որոշել էր ինքնուրույն դուրս գալ թատրոնից և դրսում սպասել բժիշկներին: Բարեբախտաբար, դանակն անցել է դերասանի մկանային և ճարպային հյուսվածքներով՝ չվնասելով ներքին օրգանները:
Նշվում է, սակայն, որ Բեյդերի մասնակցությամբ մոտակա ներկայացումները չեղյալ են հայտարարվել: Դերասանը հայտնել է, որ գործընկերուհու հանդեպ որևէ պահանջ չունի:
«Գրազ եմ գալիս 3 տրիլիոն դոլարով, որ տեղի ունեցած դեպքը ոչ այլ ինչ է, քան պարզապես պատահականություն», - ասել է Բեյդերը՝ նշելով, որ հոկտեմբերին կրկին կվերադառնա բեմ:

7or.am