Լրահոս

05.06.2015 20:20


Հետախուզվում էին ծեծի և խարդախության մեղադրանքներով

Հետախուզվում էին ծեծի և խարդախության մեղադրանքներով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 4-ին՝ ժամը 09.45-ին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 19 տան մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Մարմար Ս.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:

***
Հունիսի 4-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1988 թ. ծնված Նշան Մ.-ն, որը մայիսի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը