91–ամյա թոշակառուն իրագործել է երազանքը՝ ամենագնացով ճեղքելով ավտոտնակը (տեսանյութ)
ԱՄՆ Իլինոյս նահանգի Վուդսթոք քաղաքի 91-ամյա բնակիչ Ուոլթեր Թոմասը տարիներ շարունակ երազում էր ամենագնացով տապալել ավտոտնակի դուռը։ Ինչպես տեղեկացնում է «NBC»-ն,տարեց տղամարդու երազանքն իրականություն է դարձել ընտանիքի աջակցությամբ։
Թոմասի համար սաղավարտ են գնել և փորձել ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նա որևէ վնասվածք չստանա:
«Ես միշտ ուզում էի իմանալ, թե ինչպիսի զգացողություններ են առաջանում մարդու մոտ, երբ նա արագ ընթացքով մխրճվում է ավտոտնակ։ Այս ամենը հնարավոր է դարձել միայն իմ մտերիմների շնորհիվ: Իմանալով երազանքիս մասին՝ նրանք ծանոթներից օգտագործված ամենագնաց են վերցրել և գտել ավտոտնակ, որն ապամոնտաժմանը ենթակա տան մաս էր կազմում»:
Թոմասի խոսքերով՝ մահից առաջ կատարվել է նրա գլխավոր ցանկությունը:

7or.am