Լրահոս

05.06.2015 11:47


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ
Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է` «Յոթ միլիարդ երազանք: Մեկ մոլորակ: Խնամքո՛վ սպառիր»:
Մարդկությունը շարունակում է սպառել շատ ավելի շատ բնական ռեսուրսներ, քան մոլորակը կարող է կայուն կերպով ապահովել: Երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում են վճռորոշ բեկումնային կետերի: Ժամանակն է, որ փոխվենք:
Կայուն զարգացման նպատակը բոլոր մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է՝ առանց շրջակա միջավայրի վատթարացումը սաստկացնելու և առանց վտանգելու հետագա սերունդների` ռեսուրսներից օգտվելու կարողությունը: Մենք կարող ենք սա անել մեր սպառման կառուցվածքը փոխելու միջոցով՝ անցնելով այնպիսի ապրանքների օգտագործման, որոնց համար ավելի քիչ էներգիա, ջուր և այլ ռեսուրսներ են ծախսվում, ինչպես նաև ավելի քիչ սննդամթերք վատնելով:
Վերափոխման այս տարում, երբ հույս ունենք մեծ առաջընթացի ականատես լինել կայուն զարգացման և կլիմայի փոփոխության ասպարեզում, եկեք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշենք՝ ավելի լավ գիտակցելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Եկեք մտածե՛նք մեր կողմից կատարվող ընտրությունների բնապահպանական հետևանքների մասին: Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ:

Այս խորագրի վերջին նյութերը