Լրահոս

05.06.2015 11:44


5 տարեկան երեխան մահացու վնասվածքը ստացել է վերելակի շարժման ընթացքում

5 տարեկան երեխան մահացու վնասվածքը ստացել է վերելակի շարժման ընթացքում

ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ 5 տարեկան երեխան մահացու վնասվածքը ստացել է վերելակի շարժման ընթացքում՝ մնալով մետաղական կոնստրուկցիաների արանքում։

Հիշեցնենք՝ երեկ ՏԿԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, որ 2010թ. ծնված երեխայի գլուխը մնացել էր Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: Վերելակում էին գտնվել նաև 2008թ. ծնված նրա եղբայրը և դայակը:

Լ. Հովհաննիսյանը նշել է, որ երեխան խցիկի շարժման ընթացքում մնացել է երկրորդ և երրորդ հարկերի արանքում, ու մարմնական վնասվածքներ ստացել։

–Վերելակը շահագործվել է առանց դռների, ինչը կոպիտ խախտում է։ Եթե մարդկանց տեղափոխման համար է վերելակը, ապա այն պարտադիր պետք է դռներ ունենա։ Նման սարքավորումը վերելակ կոչվելու և որպես վերելակ շահագործվելու իրավունք չունի,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը