Մայիսի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում կոտրել են ամառանոցներից մեկի պատուհաններն ու դուռը և գողություն կատարել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գողացել են սառնարանը, ապամոնտաժել և գողացել շինության մուտքի դուռն ու պատուհանը, իսկ բակից՝ անվասայլակ: Հունիսի 3-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի և ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Հրանտ Հ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հրանտ Հ.-ն կալանավորված է: Քննությունը շարունակվում է:
Ամառանոցից գողություն կատարողին կալանավորել են
Մայիսի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում կոտրել են ամառանոցներից մեկի պատուհաններն ու դուռը և գողություն կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գողացել են սառնարանը, ապամոնտաժել և գողացել շինության մուտքի դուռն ու պատուհանը, իսկ բակից՝ անվասայլակ:
Հունիսի 3-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի և ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Հրանտ Հ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հրանտ Հ.-ն կալանավորված է:
Քննությունը շարունակվում է: