Ինտերնետ ակումբից հեռախոսներ գողացողին հայտնաբերել են
Մայիսի 27-ին՝ ժամը 22.00-ին, 1983 թ. ծնված Էմմա Ք.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող ինտերնետ ակումբից գողացել են իր բջջային 2 հեռախոսները: Հունիսի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Կամո Զ.-ն, որը հունիսի 3-ին՝ ժամը 14.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 128 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:
Ինտերնետ ակումբից հեռախոսներ գողացողին հայտնաբերել են
Մայիսի 27-ին՝ ժամը 22.00-ին, 1983 թ. ծնված Էմմա Ք.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող ինտերնետ ակումբից գողացել են իր բջջային 2 հեռախոսները:
Հունիսի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Կամո Զ.-ն, որը հունիսի 3-ին՝ ժամը 14.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 128 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն: