Աշխարհ

05.06.2015 17:57


Ավստրալիայում իդեալական կլորությամբ 2000–ամյա մարգարիտ է գտնվել (լուսանկար)

Ավստրալիայում իդեալական կլորությամբ  2000–ամյա մարգարիտ է գտնվել (լուսանկար)

Աբորիգենների բնակավայրում անցկացված պեղումների ժամանակ մարգարիտ են հայտնաբերել, որը տարիքը հասնում է 2000–ի։ Գիտնականների խոսքերով՝ դա հազվագյուտ գտածո է. նման տարիքով բնական հանքաքար առաջին անգամ է հայտնաբերվում ավստրալական մայրցամաքում։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ աշխատանքները տարվել են Ավստրալիայի արևմտյան մասում և Քիմբերլիի ափի հյուսիսային մասում։

«Բնական մարգարիտները հազվագյուտ են, և մենք, իհարկե, երբեք չէինք տեսել նման բան, չնայած ոստրեների խեցիները հաճախ են նետվում Ավստրալիայի ափեր»,–ասել է Վուլլոնգոնգի համալսարանի դոցենտ Քեթ Սաբոն, որը ևս մասնակցել է հանքաքարի հետազոտությանը։

Մարգարիտը գրեթե իդեալական կլորություն ունի և վարդաոսկեգույն երանգ։ Քարի կլորությունից գիտնականները սկզբում ենթադրել են, որ գործ ունեն ժամանակակից մշակված մարգարտի հետ, սակայն համակարգչային տոմոգրաֆիան պարզել է՝ այն բնական ծագում ունի։

Սաբոն թանկարժեք քարի հայտնաբերումն այդ վայրից բացատրել է այն փաստով, որ հնագույն ցեղերը մարգարտախեցիներն օգտագործել են անձրև առաջացնելու ծեսերում։ Այդպիսով գիտնականները նաև ենթադրել են, որ աբորիգեններն անձրև «կանչելու» ծեսեր են անցկացրել դեռ 2000 տարի առաջ։

Հունիսի վերջին մարգարիտը կուղարկվի Արևմտյան Ավստրալիայի Ծովային թանգարան, որտեղ գիտնականները կշարունակեն հետազոտել այն, այնուհետև քարը կդառնա ցուցանմուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը