Պեսկովը չի բացառել Ուկրաինայում ռուսական զորքն օգտագործելու հնարավորությունը
«Նախագահը կարող է օգտվել իր ցանկացած սահմանադրական իրավունքից»,–ասել է ՌԴ առաջնորդ Վլ. Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Դաշնային խորհրդին ուղղված հարցման՝ Ուկրաինայում ռուսական զորքերն օգտագործելու վերաբերյալ։
Սակայն, ըստ խոսնակի, Ուկրաինայի հարավ–արևելքում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում հարկավոր է խուսափել հրահրող գործողություններից, որոնք կհանգեցնեն լարվածության աճի։ Փոխարենը, ինչպես ընդգծել է Պեսկովը, ցավոք, նման իրավիճակում Կիևի սադրիչ գործողությունների պակաս չի զգացվում։
«Ներկայումս պետք է կենտրոնանալ հիմնականում մինսկյան պայմանավորվածությունների իրագործման վրա։ Հենց դրա՛ն են Մոսկվայում սպասում ամենից առաջ»,– Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։
Պեսկովին ռուսական զորքի՝ արտերկրում օգտագործելու մասին հարցը տրվել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից հունիսի 4–ին ընդունված օրենքի կապակցությամբ, որը թույլատրում է արտասահմանյան ռազմական համակազմ ներգրավել Ուկրաինա՝ «խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու համար»։
«Իսկ ի՞նչ կապ ունի դա»,–լրագրողներից հետաքրքրվել էր ինքը Պեսկովը։
Ավելի վաղ Ուկարինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի դիմել ՄԱԿ ԱԽ–ին երկրում խաղաղություն հաստատելու նպատակով խաղաղապահներ ուղարկելու համար։

7or.am