Հունիսի 4-ին՝ ժամը 20.08-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մրգաշեն գյուղի վերջնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 ZZ 108 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել 8 մետր լայնությամբ և մոտ 3 մետր խորությամբ «Արզնի-Շամիրամ» կոչվող ջրանցքը. վարորդը ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից:
«Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները ժամը 22.02-ին դադարեցրել են ջրի հոսքը դեպի «Արզնի-Շամիրամ» կոչվող ջրանցք, ինչի հետևանքով ժամը 22.45-ին ջրի մակարդակը իջել է:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը