Լրահոս

04.06.2015 22:20


Ողբերգական դեպք Երևանում. 4-ամյա երեխան հոսանքահարումից մահացել է

Ողբերգական դեպք Երևանում. 4-ամյա երեխան հոսանքահարումից մահացել է

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տարեկան երեխա` հոսանքահարված վիճակում, որը մահացել է:

Երեխան բակում խաղալիս է եղել, երբ հոսանքահարվել է: Դեպքը տեղի է ունեցել Շինարարների փողոցի 29 շենքի բակում, իսկ տղայի անունը Արեն Ռափյան է:

Կայքը հայտնում է նաև, որ քիչ առաջ նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել Արմավիր քաղաքում. վագոնների վրա հոսանքահարվել է 7-ամյա երեխա: Բարեբախտաբար, դեպքը ողբերգական ավարտ չի ունեցել:

Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը